Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը մոռացվել է եվրոպացիների կողմից

Սպորտ
sport2

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է Եվրոպայի 2015 թվականի լավագույն մարզիկ: Լեհաստանի լրատվական գործակալության կողմից անցկացվող ամենամյա հարցման արդյունքներով սերբ թենիսիստը վաստակել է 199 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլտոնը՝ 139 միավոր, երրորդ՝ հոլանդացի աթլետուհի Դաֆնե Սխիպերսը: Հարցմանը մասնակցել են Եվրոպայի 22 երկրների առաջատար գործակալությունները: Դրանք ընդհանուր առմամբ հիշատակել են 69 մարզիկ-մարզուհիների անուններ: Մասնավորապես՝ 5-րդ տեղը զբաղեցրել է պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, 11-րդը՝ բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, 19-րդը՝ ռուսաստանցի ծանրորդ Ալեքսեյ Լովչեւը, 43-րդը՝ նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը: Ավաղ, Հայաստանի 2015թ լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը չի արժանացել եվրոպացի լրագրողների ուշադրությանը, չնայած հաղթել է եւ աշխարհի, եւ հին աշխարհամասի առաջնություններում: Բայց ահա ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիեւը, որը միայն աշխարհի առաջնությունում է ոսկե մեդալ նվաճել, ստացել է 3 միավոր եւ ցուցակում զբաղեցրել 55-րդ հորիզոնականը: