Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Ռոստոմյանը բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չկա լավագույն տասնյակում (տեսանյութ)

Սպորտ
sport-haok

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լիովին համաձայն է 2015 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հետ: «Ես համամիտ եմ մեր մարզական լրագրողների ընտրած տասնյակի հետ: Իսկ այն, որ բացակայում Լեւոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը, ես միշտ մնում եմ այն համոզմունքին, որ լավագույններին որոշելիս պետք է հաշվի առնվեն մարզիկների  մարզական հաջողությունները եւ ձեռքբերումները: Ոչ մեկը չի կարող ինձ համոզել, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարի ֆանտաստիկ արդյունք է արձանագրել եւ մենք կարող ենք կողմ լինել Հենրիխ Մխիթարյանին»: Հանրապետության սպորտային այրը նաեւ անդրադարձավ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի զբաղեցրած բարձր տեղին (նա ետ է մնացել միայն Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանից): «Եթե նա արծաթե մեդալ նվաճեր Չեռնոգորիայում կամ Սերբիայում, ապա նա լավագույնների ցուցակում հաստատ կլիներ 6-րդ կամ 7-րդ հորիզոնականում: Սակայն չպետք է մոռանանք, թե նա որտեղ եւ ինչ պայմաններում է այդ մեդալը նվաճել (Բաքվի եվրոպական խաղերում – հեղ.): Կարծում եմ, որ Միհրան Հարությունյանը մեր աշխարհի չեմպիոնին հավասար արդյունք է ցույց տվել»: Խոսելով 2016 թվականի Ռիոյի օլիմպիական ամառային խաղերի մասին, Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ Հայաստանն այժմ ունի 11 օլիմպիական ուղեգիր, իսկ 2016-ին ակնկալում է եւս 15 նոր ուղեգիր: