Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները կարող են դառնալ հանրային պատգամավոր (տեսանյութ)

Հասարակություն
online

«Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ նախաձեռնությամբ եւ «Ֆրիդրիխ Էբերտ» գերմանական հիմնադրամի աջակցությամբ այսօր գործարկվեց Publicparliament.am կայքը, որը նպատակ ունի լսելի դարձնել քաղաքացիական հասարակության ձայնը ԱԺ-ում եւ նպաստել մասնակցային կառավարման մշակույթի զարգացմանը ՀՀ-ում: «Հանուն կրթության եւ գիտության»  ՀԿ նախագահ, «Հանրային օնլայն խորհրդարան»  ծրագրի համակարգող Մերի Ալեքսանյանը, ներկայացնելով կայքի ստեղծման գաղափարը, նշեց, որ կայքում քննարկվելու են հանրության համար կարեւոր օրենսդրական նախագծեր: «Հաճախ մեր իրականության մեջ այնպես է պատահում, ոչ շատ կարեւոր օրինգածեր արագ քննարկվում են եւ ընդունվում, եւ միայն դրանից հետո են ի հայտ գալիս այն խնդիրները, որոնք այդ օրենքները բերում են իրենց հետ: Այս  հարթակի նպատակն է հանրության մասնակցության շնորհիվ քննարկել այդ նախագծերը, ժամանակին վեր հանել այդ խնդիրնեը եւ դրանց բարեփոխմանն ուղղված առաջարկություններով հանդես գալ, որպեսզի օրենքները հնարավորինս կատարյալ հասնեն Ազգային ժողով»,-ասաց նա: Կայքի շնորհանդեսին ներկա էր նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով նշեց, որ նման համակարգի առաջին անգամ ծանոթացել է 2001 թվականին՝ Մեծ Բրիտանիայում ուսանելու տարիներին: Հանրային օնլայն խորհրդարանում հնչեցված խնդիրները եւ առաջարկները կայքի համակարգողների կողմից հավաքագրվելուց, իրավական ձեւակերպում ստանալուց հետո ներկայացվում են Ազգային ժողով եւ կառավարություն: Ի դեպ, համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին նաեւ դառնալ հանրային պատգամավոր: