Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

17 բիզնես առաջարկի ֆինանսավորում. ՄԿՄ-ն ամփոփեց եռամյա ծրագիրը (տեսանյութ)

Հասարակություն
people-in-need-nkar

Այսօր ամփոփվեց 2013 թվականի հունվարին մեկնարկած «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացվում էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Հայ օգնության միության հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում էր Եվրամիության կողմից՝ կազմելով 826.000 եվրո: Դրա նպատակն էր աջակցել աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում, կանխել անօրինական միգրացիան: Ընդհանուր առմամբ, ծրագիրն իրականացվեց 4 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Վայոց ձոր և Սյունիք: Բոլոր այս մարզերում ստեղծվեցին միգրացիոն տեղեկատվական ռեսուրս կենտրոններ, որոնք կոչված են աջակցելու վերադարձած միգրանտներին՝ օգնելով նրանց վերաինտեգրվել հայրենիքում: Նոր աշխատանք գտնելու համար «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ վերամասնագիտացման դասընթացների է մասնակցել 284 վերադարձած միգրանտ, որոնցից ավելի քան 50 տոկոսն ապահովվել են աշխատանքով: «Եվրամիության կողմից ֆինանսավորված այս ծրագիրը լավ հնարավորություն էր վերադարձած միգրանտների համար մնալ Հայաստանում՝ իրենց ընտանիքների կողքին: ՄԿՄ-ի աջակցությամբ հարյուրավոր մարդիկ կարողացան վերաինտեգրվել Հայաստանում՝ նոր աշխատանքի անցնելով կամ սեփական բիզնեսը հիմնելով»,-այսօր նշեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Հովհաննիսյանը: ՄԿՄ-ն նաև ֆինանսավորել է 17 լավագույն բիզնես առաջարկները: Դրանք հողագործության, անասնապահության, մեղվապահության, հացաբուլկեղենի, սպասարկման և այլ ոլորտներում են: