Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թթու վարունգի միջից հայտնաբերել են դեղահաբ

Հասարակություն
var

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին: