Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հերիք եղավ, բոլ եղավ՝ սրճարաններում արտասահմանյան երաժշտություն հնչի» (տեսանյութ)

Հասարակություն
satyan

«Կոմպոզիտորների միությունը հասարակական կազմակերպություն է եւ պետությունից իրավունք չունի ֆինանսավորում պահանջել, այլ կարող է միայն խնդրել». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց միության նախագահ Արամ Սաթյանը։ Նա նշեց, որ, եթե խորհրդային տարիներին 6 միլիոն ռուբլի էր հատկացվում Կոմպոզիտորների միությանը, ապա այսօր 6-7 միլիոն դրամ նախարարությունից ստանալը չնչին գումար է։ «Շատ պրոբլեմներ ունենք, բայց պետք է կարողանանք հաղթահարել, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է կատարվում Հանրապետությունում, ոնց է իրավիճակը, ինչ կարելի է անել դուրսը, ուղղակի երեւի պետք է մի քիչ հեռուն մտածել եւ ավելի խորը»,-ասաց Սաթյանը։ Ի դեպ, Արամ Սաթյանը կարծում է, որ զբոսաշրջությունը պետք է զարգացնել նաեւ երաժշտության միջոցով։ «Առաջարկություն եմ արել, որ սրճարաններում, հերիք եղավ, բոլ եղավ, արտասահմանյան երաժշտություն հնչի։ Դա պետք է քաղաքապետարանը որոշի, որ հնչի նաեւ հայկական երաժշտություն։ Մենք պայմանավորվել ենք, որ 3-4 սկավառակ գոնե հնչի Կոմպոզիտորների միության առաջարկով»։