Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտայում կմեկնարկի Սուրբ Ծննդյան տոնավաճառը

Հասարակություն
5e379c54fcf7f12f736fac032b928272302e1625

Դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին Հյուսիսային պողոտայում կմեկնարկի արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ծրագիրը՝ նվիրված 2016թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: Տոնավաճառը կգործի 2015թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2016թ. հունվարի 6-ը: Ծրագիրն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ: Դեկտեմբերի 5-ին տոնվաճառի բացման տոնական արարողությանը ներկա կգտնվի Մանկական Եվրատեսիլ միջազգային երգի 2015թ. մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած փոքրիկ Միկան: Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, շուրջ 32 ինքնատիպ տաղավար-տնակներում կներկայացվեն Ամանորի եւ Սուրբ  ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր եւ հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաև տաք գինի: Երևանի քաղաքապետարան