Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և սաստիկ քամի է

Հասարակություն
Cmer-Yerevan37

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Լոռիում, Թումանյանում, Տաշիրում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում,Եղեգնաձորում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում տեղում է ձյուն: Սաստիկ քամի և ցածր տեսանելիություն է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում, Թալինի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում: Վարդենյաց լեռնանցքում նաև տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու  նպատակով  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին  խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն