Բացել լրահոսը Փակել լրահոսը
55aad6be4c6ebfd5112c1a1bc24e8816_1779028590
A A
Հասարակություն

Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Շահեն Հ․-ն, իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհին տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ հատվածին, գրում է Shamshyan.com-ը։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։