Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Բուլղարիան՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)

Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Դարանը՝ հավաքելով 516 միավոր։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանը՝ 343 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ռումինացի Ալեքսանդրա Կապիտանեսկուն՝ 296 միավորով։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը եզրափակիչ չէր անցել․ երկրորդ կիսաեզրափակչում նա 49 միավորով զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը։ 2018-ից ի վեր սա առաջին «Եվրատեսիլ»-ն էր, որի եզրափակչում հարավկովկասյան որևէ երկիր ներկայացված չէր։

70-րդ մրցույթին մասնակցել է 35 երկիր։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Իսլանդիան, Իսպանիան և Նիդերլանդները, հրաժարվել էին մասնակցությունից՝ Իսրայելի ներգրավման պատճառով։