«Հունիսի 7-ի ընտրություններով ժողովուրդը որոշելու է՝ ուզում է ունենալ նախագահ, որի համար ամաչում ենք, թե նախագահ, որով կհպարտանանք»․ Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող, Ալիևին քծնող նախագահ ունենալ, որը ոչ մի դեր չի խաղում Հայաստանում։ Այսօր մենք ունենք զրոյական հեղինակություն ունեցող Հանրապետության նախագահ»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ իրենց ընտրվելու դեպքում փոխվելու է ոչ միայն վարչապետը, այլև Հանրապետության նախագահը։
Քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Կարպիս Փաշոյանը։ Նրա խոսքով՝ նախագահի պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցրել են մարդիկ, որոնք չեն իրականացրել իրենց սահմանադրական լիազորությունները։
«Մենք չենք տեսել այս պաշտոնը կիրառության մեջ։ Անձերին մի կողմ դնենք՝ խնդիրը համակարգային է»,- ասաց Փաշոյանը՝ հավելելով, որ «վարչապետը դարձել է երկրի գլխավոր քննիչը, դատավորը, պոետը, հիմա կաթողիկոս էլ է ուզում դառնալ»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Մարուքյանը նշեց, որ իրենց ընտրվելու դեպքում գործող բոլոր պայմանագրերը պահպանվելու են ուժի մեջ։
«Եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին փոխենք, մենք նորմալ առևտրաշրջանառություն կունենանք Ռուսաստանի հետ․ 7 միլիարդը կդառնա 17 միլիարդ»,- հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։