Բացել լրահոսը Փակել լրահոսը
6f7b74bd-ab51-4c7d-9563-e184349bb4f3
A A
Պաշտոնական

Սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը

Մայիսի 17-ին, ժամը 15։18-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։