Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկաններին

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման եւ կանխման, հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման հետ: Այդ իսկ պատճառով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով եւ մեծագույն նվիրվածությամբ ձեր մասնագիտությանը, հարազատ ժողովրդին ու հայրենիքին` բարձր արհեստավարժությամբ իրականացնելով պարտականությունները եւ արդյունավետորեն լուծելով առաջադրված խնդիրները: Ոստիկանության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում: Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ