Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է նեխած դի

Հասարակություն
e4a6bbf1b63c63a3d571310e817b6187

2015 թվականի նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Դիակը հայտնաբերվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնում՝ նեխած, գլուխը բացակայում է։ Դեպքի վայրի զննությամբ դիակի գտնվելու վայրի վերնամասում՝ հայտնաբերվել է գետնից 2.35մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված է 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտիի կտոր: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դիակի ինքնությունը, մահվան պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին