Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Հասարակություն
703843

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն