Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն
0cdbdb878a1b954765bc09618fe17e07

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն