Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ աղետից ավելի քան քառորդ դար անց» լուսանկարային ցուցահանդես

Հասարակություն
160484

«Շիրակ կենտրոնը» 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի կործանարար երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ,դեկտեմբերի 4-ին կազմակերպելու է եռօրյա ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են աղետի գոտու ևմասնավորապես Գյումրու տնակային ավաններն ու 27 տարի շարունակ անօթևան մնացած ընտանիքների վերջինմեկ տարվա ապրելակերպը պատկերող լուսանկարներ: Ցուցահանդեսը բաց է բոլորի համար, յուրաքանչյուր անձ՝ լինի պրոֆեսիոնալ, թե սիրող լուսանկարիչ, կարող է իրլուսանկարները ներկայացնել: Լուսանկարները կարող են լինել ցանկացած չափի, միակ պայմանն է, որ դրանք լինենըստ բովանդակության և արված լինեն աղետի գոտում վերջին մեկ տարվա ընթացքում : Գործերը պետք է ներկայացվեն ցուցահանդեսի բացումից առնվազն 5 օր առաջ և լինեն թղթի վրա տպագրված:Նրանք, ովքեր բնակվում են Հայաստանից դուրս կամ ունեն լուսանկարները տպագրելու դժվարություն, կարող ենդրանք ուղարկել «Շիրակ կենտրոնի» [email protected] էլեկտրոնային հասցեով: Ցուցահանդեսը կազմակերպվելու է կենտրոնի նորաբաց գրասենյակում, հասցեն՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,Սախարովի հրապարակ: Ցուցահադրման ընթացքում անցկացվելու է նաև դրամահավաք, որով հանգանակվածգումարները տրամադրվելու են անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի «Ջերմություն վագոն-տնակներումպատսպարված ընտանիքներին»http:// shirakcentre.org/hy/payti- akcia-2 բարեգործական ծրագրին: Հ.Գ. Ցուցահանդեսը դեռևս չունի հովանավորներ, ուստի ակնկալում ենք ձեր արձագանքները: «Շիրակ կենտրոն» ՀԿ