Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալներից մեկը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
datapartyal

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս  բարձրացրած խնդիրները՝  հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը: Կազմակերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն հայտնեց հացադուլը  դադարեցնելու վերաբերյալ՝ հանդիպման ավարտին այդ մասին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին: Այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին  հացադուլից դուրս բերելու ուղղությամբ:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն