Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը հարվածել է մրցակցին

Սպորտ
sport-hff-patizh

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 4 խաղով որակազրկել է Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Կարգապահական կոմիտեի վերջին նիստի արձանագրությունում նշված է, որ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ «Միկա» - «Շիրակ» խաղում Էդգար Մալաքյանը հարվածել է մրցակցին, որի համար էլ որակազրկվել է: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Այդ խաղի հետ կապված եւս երկու որոշում է կայացվել: «Միկա» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 20 հազար դրամով՝ հանդիպումը ուշ սկսելու համար: Թիմի ֆուտբոլիստ Իրակլի Կվեկվեսկիրիին որակազրկվել է 1 խաղով՝ նույն մրցախաղում հեռացվելու համար, իսկ ակումբը տուգանվել է 25 հազար դրամով: