Նայիր աստղերին, դարձիր Ձմեռ պապ
Երևանի քաղաքապետարանի և «Գուդրայք Ջոն» աստղագետների ՀԿ-ի աջակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 24,25,26-ին Հանրապետության հրապարակի մետրո-կայարանի հարևանությամբ գտնվող նորաբաց այգում 19:00-23:00-ն կտեղադրվեն աստղադիտակներ, որոնց միջոցով բոլոր ցանկացող մարդիկ ազատ կկարողանան զմայլվել գիշերային երկնքով: Միջոցառման ընթացքում բոլոր ցանկացողները կարող են գումարի, հագուստի կամ խաղալիքների տեսքով նվիրատվություն կատարել, որոնք կծառայեն «Իրականացրո՛ւ երազանք, եղի՛ր Ձմեռ պապ» նախաձեռնության շրջանակներում մի քանի անապահով ընտանիքների մանուկներին ամանորի նախօրեին երջանկացնելու համար: Անապահով ընտանիքներից մեկը բնակվում է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղում, մյուս 2 ընտանիքները բնակվում են Երևանում: Նվիրատվության շնորհիվ գոյացած միջոցներով նախաձեռնող խումբը նոյեմբերին կայցելի Անտառամեջ գյուղ և հանգուցյալ Հրանտ Երիցյանի ընտանիքին կօգնի պարենով ու անհրաժեշտ պիտույքներով: Երևանում բնակվող մյուս 2 ընտանիքների փոքրիկները կստանան Ձմեռ պապից խնդրած նվերները: Աստղադիտման ժամանակ բոլոր ցանկացողները իրենց նվիրատվությունները կարող են հանձնել միջոցառման կազմակերպիչներ Էդգար Խաչատրյանին /055-40-40-66/ և Դանիել Շահումյանին /091-03-48-78/093-03-48-78/: Անգամ ամենափոքրիկ նվիրատվությունը կծառայի ընդհանուր գործի հաջողությանը: Միասին ժպիտ պարգևենք մանուկներին: «Իրականացրո՛ւ երազանք, եղի՛ր Ձմեռ պապ»