A
A
Լեւոն Արոնյանի թիմը միանձնյա առաջատար է
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում: Ռուսական «Սիբիրը», որի երկրորդ համարը մեր շախմատիստն է, 5-րդ տուրում 3,5:2,5 հաշվով հաղթեց մրցաշարի գլխավոր ֆավորիտին՝ ադրբեջանական «Սոկարին»: Սիբիրցիները վաստակեցին 10 միավոր եւ սկսեցին միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրանց հաջորդում են 8 թիմեր, որոնք զիջում են երկուական միավորով: Եվրոպայի գավաթին տիրելու համար Լեւոն Արոնյանին եւ նրա թիմակիցներին հարկավոր է մնացած երկու տուրերում վաստակել 3 միավոր: Այսօր «Սիբիրը» կմրցի մակեդոնական «Ալկաոիդի» հետ, որը 5-րդ տուրում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով իտալական «Պադովային»՝ 2,5:3,5: