Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կխաղա ադրբեջանական թիմի դեմ

Սպորտ
sport-aronyan5

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր իր թիմի՝ «Սիբիրի» կազմում, կխաղա ադրբեջանական «Սոկարի» դեմ: Մակեդոնիայում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում արդեն կայացել է չորս տուր: Ռուսաստանի «Սիբիրը» բոլոր խաղերում հաղթել է եւ այժմ 8 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք ունի նաեւ «Սոկարը», որի կազմում ընդգրկված են աշխարհի առաջատար շախմատիստներ՝ բուլղարացի Վեսելին Թոփալովը, իտալացի Ֆաբիանո Կարուանան: Նրանց հետ սպիտակներով կհանդիպեն համապատասխանաբար Վլադիմիր Կրամնիկը եւ Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ ահա Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ: