A
A
Հրանտ Մելքումյանը «նոկաուտ» արեց գերմանացի Դանիել Ֆրիդմանին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջողությամբ հաղթահարեց ֆրանսիայում անցկացվող Corsican Circuit-2015 մրցաշարի ընտրական փուլը: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լատվիացի Իգոր Կովալենկոյի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Իսկ ահա մեր մյուս մասնակից Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Մրցաշարի երկրորդ փուլում, որն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, Հրանտ Մելքումյանը 1/8 եզրափակիչում մրցեց գերմանացի գրոսմայստեր Դանիել Ֆրիդմանի հետ: Մեր շախմատիստը դասական երկու պարտիաներում հաղթանակ տարավ եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի հունգարացի Զոլտան Ալմաշիի հետ: