A
A
Սերժ Սարգսյանը ցմահ դատապարտյալներից նամակ է ստացել (տեսանյութ)
Ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները որոշեցին հաջորդ հինգշաբթի կրկին հավաքվել կառավարության շենքի դիմաց։ Այսօր, սակայն, Կառավարությունում նրանց ոչ-ոք չլսեց, եւ երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իրենց հարազատների գործերի եւ պատժաչափերի վերանայում։ Նրանք նամակ հանձնեցին նաեւ Սերժ Սարգսյանին՝ պատասխանը կլինի տասն օրից։ Ի դեպ, այսօր Բաղրամյան 26 էր հասել նաեւ ցմահ ազատազրկման դատապարտվածների դիմումը՝ նույնաբովանդակ պահանջով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 45 ցմահ դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իրենց գործերի վերանայման պահանջով, իսկ այսօր հացադուլ հայտարարածների թիվը, ըստ հարազատների, անցել է 60-ը։