A
A
Ո՞վ է մեղավոր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի շարունակվող ձախողումների համար (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լիովին ձախոխվեց Եվրո-2016-ի ընտրական փուլում: Մեր հավաքականը 8 խաղերում վաստակեց ընդամենը երկու միավոր եւ 5 թիմերի մեջ զբաղեցրեց վերջին տեղը: Հիասթափությունն էլ ավելի է մեծանում, երբ գումարվում են նաեւ ընկերական խաղերը: Հայաստանի հավաքականն արդեն 13 խաղ շարունակ չի կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը, ինչը հակառեկորդ է համարվում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը թիմի ձախողման համար մեղադրել է միմիայն իրեն։ Այլ կարծիքներ ու մանրամասներ՝ տեսանյութում