A
A
Ուխտագնացության ժամանակ Մեքքայում 250-ից ավել մուսուլման է զոհվել
Ամենամյա հաջի՝ ուխտագնացության ժամանակ Մեքքայում 150 մարդ է զոհվել հրմշտոցներից։ Այս մասին ըստ Ռիա-Նովոստիի՝ հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչության թվիթերյան էջը։ Մոտ 400 մարդ էլ տուժել է ու տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ուխտագնացության ժամանակ վերամբարձ կռունկի անկումից 109 մարդ էր զոհվել, 230-ը՝ վիրավորվել։ 2014 թ-ին հաջին մասնակցել է մոտ 2 մլն մուսուլման՝ ողջ աշխարհից։ Բոլոր մուսուլմանները գոնե կյանքում մեկ անգամ պետք է մասնակցեն հաջին։