A
A
Այրվել է Երևանում գտնվող հանրակացարանի տանիքը
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/3 շենքի մոտակայքում գտնվող հանրակացարանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.03-ին, մարվել` 18.12-ին: Այրվել է աղբ (մոտ 3 քմ) և ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրերը (3 քմ):