Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյան առաջարկում է գումար պահանջելու դեպքում ձայնագրել բժշկին (տեսանյութ)

Հասարակություն
doctor

Հայաստանում տարեկան փորձաքննված մոտ 70.000 մարդկանցից 3-4 հազարը հաշմանդամության կարգ չի ստանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը։ Ոլորտում կոռուպցիա Արմեն Սողոյանը տեսնում է՝ միեւնույն ժամանակ բացառելով, որ հաշմանդամության կարգ տվող բժիշկը կարող է գումար պահանջել հիվանդից։ «Բազմիցս զգուշացրել ենք, մեր քննարկումների ժամանակ ասել ենք՝ ո՞վ չի կարող այսօր որեւէ մեկին ձայնագրի, բոլորը ունեն հեռախոս, բոլորի հեռախոսները ձայնագրելու հնարավորություն ունեն։ Եթե որեւէ մեկն ասում է այսքան գումար կբերես թոշակի համար, ինքը հանգիստ կարող է ձայնագրել։ Եւ ոչ ոք չի կարող արգելել նրան՝ դա տրամադրել ԶԼՄ-ներին, որեւէ մեկը գլխից ձեռք չի քաշել այդ տեսակի բան անի»,- այսօր հայտարարեց Արմեն Սողոյանը։ Ի դեպ, Հայաստանում կա   200 հազար 400 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8047-ը երեխաներ են: 136 հազար 713-ին հաշմանդամության կարգը տրվել է անժամկետ։ Նրանցից 15598-ը առաջին խմբի հաշմանդամներ են, իսկ 82843՝-ը երկրորդ խմբի: