Դավիթ Սաֆարյանը պարտվեց ադրբեջանցուն
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները անհաջող մեկնարկեցին Լես Վեգասում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Այս գիշեր հարաբերությունները պարզեցին 65 կգ քաշային ըմբիշները: Այդ մրցումներում Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը որակավորման փուլում մեծ դժվարությամբ հաղթեց պուերտոռիկացի Ֆրանկին Գոմես Մատոսին՝ 6:4, իսկ ահա 1/16 եզրափակիչ մարտում 2:8 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թողրուլ Ասգարովին: Այդպիսով, աշխարհի մեր նախկին չեմպիոնի հետագա ճակատագիրը կախված էր իր մրցակցի հաջող ելույթից: Սակայն ադրբեջանցի ըմբիշը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց Իտալիայի ներկայացուցչին: Այդպիսով, Դավիթ Սաֆարյանը զրկվեց բրոնզե մեդալների համար անցկացվող սփոփիչ մրցաշարից: Այսօր պայքարի մեջ կմտնեն 61, 86 եւ 97 կգ քաշային ըմբիշները: Այդ մրցումներին Հայաստանի կմասնակցեն համապատասխանաբար Վոլոդյա Ֆրանգուլյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Էդգար Ենոքյանը: