Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազնավուրը, Ջորկաեֆը, Էմմիյանը՝ երեւանյան կիսամարաթոնին

Հասարակություն
unnamed43

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված հոկտեմբերի 3-ին Հայաստանում առաջին անգամ կայանալիք Երեւանի միջազգային կիսամարաթոնին` «Երևան ՌԱՆԱՐՄ-2015»-ին: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցարշավը նախարարության եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից հավատարմագրված միակ պաշտոնական վազքարշավն է եւ կրելու է ամենամյա բնույթ: Մրցավազքի նպատակն է խթանել սպորտաձեւի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ եւ զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Ասուլիսին մասնակցած Ռոբերտ Էմմիյանն իր խոսքում նշել է, որ ի վերջո իր երազանքը իրականություն է դառնում եւ Երեւանում անցկացվելու է միջազգային մասշտաբի կիսամարաթոն: «Շնորհակալ եմ բոլոր պետական կառույցներին, որ աջակցում են մեզ այս միջոցառման անցկացման շրջանակներում, ինչպես նաեւ բոլոր հովանավորներին, որ միացել են այս սպորտային շարժմանը եւ մեզ հետ միասին քարոզում են առողջ ապրելակերպ: Շնորհակալություն եմ հայտնում ֆրանսիահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին եւ նրա եղբորը՝ Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիսին, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Միշային, Եվրոպական մի շարք ֆեդերացիաների նախագահներին եւ փոխնախագահներին, որոնք ընդունել են իմ հրավերը եւ շուտով կժամանեն Երեւան` մասնակցելու կիսամարաթոնին: Հանդիպում ենք հոկտեմբերի 3–ին` ժամը 09:30-ին, Հանրապետության հրապարակում», - եզրափակել է լեգենդար հեռացատկորդը: