Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանությունների դեպքերը շատացել են ողջ աշխարհում (տեսանյութ)

Հասարակություն
58613cbb3bd606299a024d33955bd2df

2015թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՀ-ում ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարելու 397 դեպք, որը նախորդ տարվա համեմատ 23 տոկոսով ավելի է: Սուիցիդոլոգ Կամո Վարդանյանի խոսքերով` ամբողջ աշխարհում նկատվում է ինքնասպանությունների աճ. «Մարդը սովորել է իրականացնել սուիցիդ մինչեւ անիվի գյուտը եւ կրակի սանձահարումը: Երբեմն մարդը կարող է մղվել այդ քայլին իր կամքից անկախ` իր հոգեկանում, ֆիզիոլոգիայում կատարվող ախտաբանական փոփոխությունների արդյունքում կարող է իրականացվել»: