«Լուսակերտ»-ում վզնոց կրել թույլատրվում է միայն երրորդմասցիներին. armtimes.com
«Լուսակերտ» ՍՊԸ տնօրեն Մանասե Եփրեմյանը պարզաբանեց ընկերության տարածքում տղամարդկանց «պռոշտի» անելն արգելելու պատճառները: Հիշեցնենք, որ «Լուսակերտի» տարածքում «պռոշտի» անողներին տնօրենի հրամանով սպառնում է տուգանք՝ 15 հազար դրամի չափով: Այն աշխատակիցները, ովքեր խախտումը կտեսնեն եւ տնօրենին չեն հայտնի՝ կտուգանվեն 5000 դրամով, իսկ տեղեկացնողները կպարգեւատրվեն նույն չափով: Մանասե Եփրեմյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր հրամանը հրապարակել է արդեն մի քանի ամիս առաջ, այս ընթացքում մի քանի աշխատակից տուգանվել է: - Պարոն Եփրեմյան, ինչու՞ որոշեցիք արգելել տղամարդկանց «պռոշտին» ընկերության տարածքում: - Որովհետեւ կարծում եմ, որ տղամարդիկ պետք է ձեռնվեն միմյանց հետ ողջագուրվելիս, ոչ թե՝ պռոշտի անեն: Դա շատ հակահիգիենիկ է: Իսկ մեր հավերը շատ զգայուն են՝ բակտերիալ առումով: Դրա համար մեզ մոտ արգելված է տղամարդկանց համբուրվելը: Ընկերության տարածքից դուրս ինչ ուզում են՝ թող անեն: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում