Ոստիկանությունը նույնիսկ թմբուկն է առգրավվել եւ չի վերադարձնում (տեսանյութ)
Քաղաքացիական նախաձեռնությունները ահազանգում են՝պետությունը ոտնահարում է իրենց իրավունքները։ Մինչ այսօր տարբեր քաղաքացիական ակցիաների ժամանակ ակտիվիստներից առգրավվել է բարձրախոսներ, համակարգիչներ, պաստառներ, որոնք այդպես էլ չեն վերադարձվել։ Ոստիկանությունը թիրախավորում է բարձրախոսով մարդուն։ Ասում է Հիմնադիր Խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը. «Մեզնից առգրավվել են 97 անվանում ունեցող իրեր, որոնք չեն վերադարձվել։ Հավաք անցկացնելը ազատ խոսքի իրացումն է։ Ամեն ինչ սկսվել է անհիմն ձեբակալություններից եւ ակտիվիստներին տուգանելով, երկրորդ քայլը բարձրախոսներն առգրավվելն էր։ Ոստիկանությունն ասում է՝բարձրախոսը իրավախախտման գործիք է, այսինքն՝ ռեժիմի համար խոսելն արդեն իրավախախտում է։ Ես բազմաթիվ անգամ գնացել եմ ոստիկանություն, բայց ինձ անգամ թույլ չեն տվել ներս մտնել»։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հարութ Աղլամազյանը եւս նշեց, որ մեկ տարի է անցել, բայց չեն կարողանում իրենց տեխնիկան ստանալ. «Ոստիկանությունը նույնիսկ մեր թմբուկն է առգրավվել, որը քաղաքացիական ակցիաներին հնչեղություն էր տալիս, չգիտենք թե ինչ են անում թմբուկն իրենց մոտ պահելով»։ Քաղաքացիական նախաձեռնությունների անդամները տեղեկատվություն ունեն, որ բարձրախոսներ արգելում են ներմուծել եւ, որ խանութներից այլեւս չեն կարողանում գնել բարձրախոսներ. «Ռեժիմնը հրաման ունի բարձրախոսերն առգրավվելու, որպեսզի ազատ խոսքի իրավունքը սահմանափակի»,–ասում են անդամները եւ կոչ անում սփյուռքահայերին՝ իրենց հետ բարձրախոսներ բերեն։