Անվճար ազատ տարածք՝ երիտասարդների համար (տեսանյութ)
Հինգ ամիս է` Երեւանում գործում է անվճար ազատ տարածք՝ երիտասարդների համար։ Գաղափարը Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտինն է։ «Ֆրի սփեյս» հարթակը ստեղծվել է քննարկումների, բանավեճերի, նոր ծրագրեր իրականացնելու նպատակով։ ։ «Երիտասարդների ինչ-որ գործունեության ժամանակ, եթե իրենք կարիք ունեն ինչ-որ տարածքի, համակարգչի, գրքերի, ապա մենք դա տրամադրում ենք ազատ»,-ասում է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը։ Երիտասարդներին օգնելու համար անհրաժեշտության դեպքում հրավիրվում են մասնագետներ։ «Ֆրի սփեյս»-ում, սակայն, բոլորը չէ, որ կարող են գալ եւ քննարկումներ անել։ Մի նախապայման կա՝ վճարովի դասընթացներ այստեղ չի թույլատրվում կազմակերպել։ Աշխատանքային այս ազատ տարածքում ցանկացած երիտասարդի մուտքն ազատ է. «Եթե մենք որոշակի սահմանափակումներ դնեինք. նամակով դիմել կամ ինչ-որ փաստաթուղթ բերել, ապա իմաստը կկորցներ»,-ասաց Մարինա Գալստյանը։ «Ֆրի սփեյս»-ի առաջին կամավորներից մեկը Նատալիան է, որը Լեհաստանից է ժամանել։ Նա պատրաստել է պաստառները եւ հավաքագրել այս բոլոր գրքերը, որոնք նույնիսկ համացանցում է դժվար գտնել. «Տարբեր աղբյուրներից հավաքագրել եմ գրքեր, որոնք պատմում են քաղաքականության, մարդու իրավունքի, ընտանիքի, կթության եւ այլ թեմաների մասին։ Սրանք կարեւոր են երիտասարդների համար»։ Ալբա Կանոուրան Իսպանիայից է։Նա արդեն մի նախադասություն հայերեն է ասում. «Ես կամավոր եմ Երեւանում, սովորեցնում եմ Իսպաներեն»։ Հայ երիտսարդների հետ շփումը ուսուցողական է նաեւ Ալբայի համար.«Նոր բացահայտումներ եմ անում ինձ համար։ Շատ հետաքրքիր է շփվել հայերի հետ։ Իրենց հետ աշխատելը հեշտ է»։ Այստեղ կարող են հավաքվել մինչեւ 15 մարդ։ Առաջարկների դեպքում կենտրոնը բացում է իր դռները նաեւ ոչ աշխատանքային օրերին։