Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռներեցները կառավարության դիմաց ակցիա էին անում (տեսանյութ)

Հասարակություն
ՓՄՁ-ֆոտո

Մեկ ամսվա ընթացքում  արդեն  ձեռներեցները զգացել են  «Շրջանառության հարկի» մասին օրենքի   փոփոխությունների հետեւանքները։ «Մեկուկես ամիսների ընթացքում նկատելի դարձավ խնդիրները, մասնավորապես՝ առևտրաշրջանառության կտրուկ անկում»,- ասաց    «Չենք վճարելու 5%» նախաձեռնության  անդամ Արսեն Արզանյանը։ «Չենք վճարելու 5%» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի առջև։ Հուլիսի 1-ից ուժի մեջ է օրենքը, ըստ որի ձեռք բերված ապրանքների համար փաստաթուղթ չունենալու դեպքում այսուհետ 3.5 տոկոս հարկն ավելանում է՝ դառնալով 5 տոկոս։ Իսկ  փաստաթուղթ ունենալու դեպքում վճարվում է ընդամենը 1 տոկոս շրջանառության   հարկ։ Նախաձեռնությունը  նամակ հանձնեց կառավարությանը՝ պահանջելով կատարել ՓՄՁ ներկայացուցիչների հետ ամիսներ առաջ ձեռք բերված համաձայնությունը՝ նվազեցնել շրջանառության հարկի 5% դրույքաչափը։   Նրանք կսպասեն Կառավարության պատասխանին, որից հետո կորոշեն  հետագա քայլերը։ Կառավարության շենքի առջեւ իրենց թոշակները պահանջող նախկին օդաչուների թիվն ավելի մեծ էր, քան տնտեսվարողներինը։  Օդաչուները պահանջում են գումարները, որոնք չեն ստացել 2006թ-ից։ Վանիկ Մայիլյանը նշեց. «Վարչապետը խոստացել ա, որ Սևանում հողեր կա, կվաճառեն,, մեր փոխհատուցումը կտան, բայց ո՞ւր ա» Կառավարությունից  հերթական անգամ պատասխան չստանալով՝  օդաչուները հեռացան։