Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համահայկական 6-րդ խաղերին նվիրված նամականիշը շրջանառության մեջ մտավ (տեսանյութ)

Հասարակություն
namak-nkar

«Հայփոստ»-ը պաշտոնապես մարել եւ շրջանառության մեջ է դրել համահայկական 6-րդ խաղերը խորհրդանշող գեղաթերթիկը՝ մեկ նամականիշով։ Արարողությանը մասնակցում էր Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը.«Պատկերված է օլիմպիական ջահը՝ եռագույնով, մի քանի մարզադաշտեր, սպորտի մի քանի մարզաձեւեր։ Մեր հայկական նամականիշը՝ իր գեղաթերթիկով, կհամալրի համաշխարհային ֆիլատերիայի նմուշները։ Այս մարման արարողությունից հետո սա ստացավ կյանք եւ մտավ վաճառքի մեջ»,-ասաց Գագիկ Թադեւոսյանը։