Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակվում է երևանյան բակերի բարեկարգումը

Հասարակություն
unnamed84

Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Հ/Ա Բ-1 թաղամասի Բաբաջանյան փողոցի հ. 47 շենքի բակ, հետևել ընթացող աշխատանքներին: Քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Բակերի բարեկարգման ծրագիրն իրականացնելու համար բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Ներկայացնելով բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2015թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է բարեկարգել 6450 քմ ընդհանուր մակերեսով բակային տարածք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման որակն ու ընթացքը, որպեսզի դրանք բոլորն ավարտվեն նախատեսված ժամկետներում: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է Հ/Ա Բ-1 թաղամասի 63 և 65 շենքերի բակի հանդիսավոր բացման արարողությանը: Բակային այս տարածքը ևս դարձել է հանգստի յուրօրինակ գոտի՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով ու ժամանակակից խաղային ատրակցիոններով: Օգտվելով առիթից՝ բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերի համալիր բարեկարգման լայնամասշտաբ ծրագրերը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է նաև թիվ 97 մանկապարտեզի մասնաշենքում գործող վետերանների գրասենյակ, ծանոթացել պայմաններին ու վետերանների առօրյային: Քաղաքապետին զեկուցվել է, որ այս տարվա ծրագրով գրասենյակն ամբողջությամբ բարեկարգվել է, ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Ողջունելով Տարոն Մարգարյանին՝ վետերաններն առանձնակի կարևորել են քաղաքապետի կողմից ցուցաբերվող հոգածությունն ու մշտական աջակցությունը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քանդակագործական բացօթյա գիտաժողովի փակման արարողությանը: Գիտաժողովի շրջանակում ցեղասպանության թեմայով ներկայացված 7 քանդակները կտեղադրվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգիներում և պուրակներում: Ծանոթանալով ներկայացված քանդակներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ դրանք յուրովի դիմագիծ կհաղորդեն վարչական շրջանի հանգստի գոտիներին: ....... Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով մայրաքաղաքում շարունակվող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների հարակից տարածք, որտեղ ընթանում են բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով շինաշխատանքների մանրամասները` պատասխանատուները զեկուցել են, որ հուշարձանների հարակից 520 քմ զբաղեցնող տարածքում դավթաշենցիների հանգստի կազմակերպման համար արդեն իսկ տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, բացի այդ, տարածքը կահավորվել է մանկական խաղահրապարակով ու մարզասարքերով: Ծրագրի շրջանակում տարածքը կապահովվի նաև ոռոգման նոր ցանցով ու արտաքին լուսավորության համակարգով: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ Դավթաշենում ևս մեկ հարմարավետ հանգստի գոտու ձևավորումն ապահովելու համար՝ ընդգծելով, որ այս տարածքը կլինի ոչ միայն ժամանցի կազմակերպման վայր, այլև իր կարևոր դերակատարումը կունենա հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու հարցում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև Դավթաշենի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց: Քաղաքապետին զեկուցվել է, որ 2014թ.-ից մեկնարկած ծրագրի շրջանակում դպրոցի առաջին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ ամբողջությամբ ավարտվել են: Քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, գնահատել կատարված աշխատանքն ու զրուցել դպրոց հաճախող երեխաների ծնողների հետ, ովքեր ընդգծել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր ու անհրաժեշտ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև դպրոցի երկրորդ մասնաշենքում ընթացող հիմնարորոգման աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին: Կարևորելով ծրագրի իրականացումը՝ դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախ հաճախող 990 սաների համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետն այցելել է նաև Դավթաշեն վարչական շրջանի բակային տարածքներ, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրները: Անդրադառնալով դավթաշենցիների կողմից բարձրացվող հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ վարչական շրջանում արդեն իսկ գրանցված են առկա բոլոր խնդիրներն ու, ըստ առաջնահերթության, առաջիկա տարիներին դրանք հետզհետե լուծումներ են ստանալու: Դավթաշենցիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել՝ բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորվող մշտական հետևողականության համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն