Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի կունենա սփյուռքահայ դիզայների «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը

Հասարակություն
shadoyan-fasion

Հունիսի 12-ին, ժ. 19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում «Մերիդիան Էքսպո» կենտրոնում (Հասցե՝ Երևան, Կաշեգործների 70) տեղի կունենա սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի Shadoyan Fashion նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ոլորտի մասնագետներ, հյուրեր: Կներկայացվեն 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական համալիր հագուստներ, որոնք բացառապես ստեղծվել են հայկական ազգային տարազների բաղադրիչներից: