Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շոուին մնաց 11 օր». նախարարը հույս ունի, որ Թոքմաջյանը չի հաղթի ռեկտորի ընտրություններում (տեսանյութ)

Հասարակություն
timthumb.php_

Այսօր անդրադառնալով Պոլիտեխնիկի շուրջ ծավալվող պատմություններին ու մասնավորապես ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապվող սեքս-սկանդալին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ շոուին մնաց 11 օր։ Առաջիկայում ռեկտորի ընտրություններ են, ու քանի որ եւս մեկ թեկնածու կա, նախարարը հավանական է համարում մյուս թեկնածուի հաղթնակը։ «Թույլ չեմ տա, որ պոլիտեխնիկի ուսանողներից որեւէ մեկի գլխից մազ պակասի»,- նշեց նախարարը՝ նկատի ունենալով լուրերը, թե ռեկտորի կողմից ճնշումներ են գործադրվում նրանց նկատմամբ։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում Թոքմաջյանի աշխատանքը՝ նախարարն ասաց, որ Թոքմաջյանը եղել է  ռեկտորի խրոնիկ պաշտոնակատար։ Չնշեց, թե ներկայումս ինչ հարաբերությունների մեջ են, քանի որ անձնական հարաբերություններից չի ուզում խոսել, սակայն զարմանք հայտնեց, որ սեքս-սկանդալի հետ կապված տեսագրությունը, որ տարածվել է, ինչպես է տրամադրվել անհատի։