Եղանակային պայմանները խոչընդոտու՞մ են ՀՔԾ-ի գործունեությանը. ՀՔԱՎ
2014թ.-ի սեպտեմբերի 10-ին Տիգրան Մելիքյանը դիմել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար: Քաղաքացին հայտնել է, որ 2010 թվականից աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում՝ որպես տեսուչ: Իր դիմումի մեջ քաղաքացին նկարագրել էր մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված օրինազանցությունների և պաշտոնական լիազորությունների չարաշահումների մասին, որոնք կատարվել են իր աշխատելու ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է անօրինական ծառահատումներին, որն ըստ քաղաքացու կատարվել էին Թումանյանի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հարությունյանի և ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի հովանավորությաբ: Ըստ քաղաքացու՝ նշված ժամանակահատվածում Անուբախ Համբարյանը ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետն էր և ապօրինի փայտանյութի ամբողջ շարժը իրականացվում էր նրա վերահսկողության ներքո: Քաղաքացին նշել էր նաև, որ Լոռու մարզի բոլոր անտառապետերը իրենց տնօրենների միջոցով ամսական վարձատրություն էին տալիս Անուբախ Համբարյանին: Ըստ քաղաքացու դիմումի այդ ժամանակ «Դսեղ» անտառտնտեսության անտառապահն ուներ տարբեր տեսակի մեքենաներ՝ տրակտորներ, կամազ կոնտեյներներ, Գազ և Զիլ մակնիշի ավտոնեքենաներ և յուրաքանչյուր տարվա մայիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամեն օր բացի իր մեքենաներից նա բարձում էր 30 այլ բեռնատար մեքենաներ: Անտառապետը յուրաքանչյուր մեքենայից վերցնում էր օրավարձեր: Բացի դրանից, ապօրինի հատված ծառերից շինափայտ էր տալիս Դսեղ գյուղի շուրջ 30 աթոռի ցեխերին և սղոցարաններին: Ինչպես նշում է կազմակերպությանը դիմած քաղաքացին՝ անտառապահը իր աշխատանքից վարձահատույց էր լինում Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանին և Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում