Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Log in-ից մինչեւ log out. Գիրք ֆեյսբուքի մասին

Հասարակություն
fb

Ֆեյսբուքից օգտվողներն անգամ չէին էլ մտածում, որ լույս կտեսնի ֆեյսբուքի մասին պատմող գիրք։ Այն գրել է մասնագիտությամբ քաղաքագետ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Գիրքը պատմում է Log in–ից սկսած հնարավոր բոլոր մանրամասները մինչեւ log out։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։ Ներկա էին ակտիվ ֆեյսբուքահայերից շատերը, որոնց մի քանի րոպե դժվար թե օն լայն տեսնեիք։ Վլադիմիր Հովհաննիսյանը, ով իրեն համարում է ֆեյսբուքյան հնաբնակ, գիրքը վերնագրել է. «Երեքը ֆեյսբուքում չհաշված ֆեյքերը»։ Գիրք գրելու միտքն առաջացավ,երբ հերթական անգամ օգտվում էր ֆեյսբուքից. որոշեց նկարագրել այն, ինչ տեսնում է. սոցցանցի մթնոլորտը,հոգեբանությունը,կոլորիտը։ Այստեղ վատ կողմեր չի տեսնում, միայն՝լավը։ Սոցցանցը համեմատում է ընտանիքի հետ. «Ֆեյսբուքը մենք ենք, դա մեծ ընտանիք է եւ ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ այստեղ՝լինում են խնդիրներ, որոնք հարթվում են։ Ֆեյսբուքը փոխլրացնում է իրական կյանքը»,–ասում է գրքի հեղինակը։ Ո՞վ կամ ի՞նչ է ֆեյսբուքահայությունը Վլադիմիր Հովհաննիսյանի համար։ Նկատում է.«Դուք երբեւէ լսե՞լ եք ֆեյսբուքաամերիկացի, ֆեյսբուքաանգլիացի, ֆեյսբուքագերմանացի, ֆեյսբուքառուս արտահայտությունները։ Իհարկե՝ո՛չ։ Իսկ ֆեյսբուքահա՞յ։ Իհարկե՝այո՛»։ Հեղինակը անդրադառնում է ֆեյսբուքյան գրառումներին, չի սիրում «Բոլորը տականք են» արտահայտությամբ ստատուսներ։ Խորհուրդ է տալիս. «Ուղղակի պետք է որեւէ կերպով տեղեկացնել նման ստատուս գրողներին, որ եթե անգամ համապատասխան ստատուսը գրելուց հետո նա չի ուզում իր քոմենթներով փչացնել իր ֆռենդների տրամադրությունը, ապա դա այլեւս անիմաստ է, քանի որ նա դա արդեն արել է»։ Ֆեյսբուքի մեծ ընտանիքի անդամներին՝ֆեյքերին եւս չի մոռանում։ Ֆեյքերի ստեղծման, նրանց ակտիվության, գործունեության մասին, Duckface–ի, սելֆիների, լայքերի եւ այլնի մասին հեղինակը մանրամասն ներկայացնում է գրքում։11118309_843102279103254_1196901095_n 11216426_843101979103284_2059975055_n