Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Միրզոյանը հոսպիտալացվել է

Սպորտ
sport-mirzoyan

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը հոսպիտալացվել է: Այդ մասին տեղեկացնում է RussianWeek.ru կայքը: Նախնական տվյալներով, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը 63-ամյա Միրզոյանը ցավեր է ունեցել որովայնի հատվածում: Մանրազնին ստուգումներից հետո պարզվել է, որ նրա մոտ ներքին արյունահոսություն են հայտնաբերել ստամոքսա-աղիքային համակարգում: Նշենք, որ Ալեքսանդր Միրզոյանը սկզբում հանդես է եկել Բաքվի «Նեֆթչի» (1969 – 1974 թթ) թիմում, ապա «Արարատում» (1975–1978), Մոսկվայի «Սպարտակում» (1979 – 1983 ): 1994 թվականից նա գլխավորում է Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միությունը: