Մայիսի 17-ից Երևանում բարձրաշխարհիկ երաժշտության տոն է (տեսանյութ)
Մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 6-րդ փառատոնը։ Բացման համերգը տեղի կունենա մայիսի 17-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժ. 19։00-ին։ Եյույթներով հանդես կգան հայ և արտասահմանցի երաժիշտներ։ Իսպանական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան մայիսի 19-ին ունկնդրել սիրած երաժիշտների ստեղծագործությունները՝ Տուրինա, Գրանադոս, դե Ֆայա։ «Արս Լունգա» ՀԿ համահիմնադիր, փառատոնի տնօրեն Ջուլիետա Վարդանյանը ներկայացնում փառատոնի հյուրերի կազմը. «Երկու ամիս շարունակվելու է փառատոնը, ունենալու ենք արտերկրից հյուրեր, որոնց մի մասը հայազգի են և կան նաև այլազգիներ։ Համերգի հյուրերն են՝ Բորիս Լիֆշիցը Շվեյցարիայից, Անի Բատիկյանը Մեծ Բրիտանիայից, Ալֆրեդո Օյագուեզ Մոնտերոն Իսպանիայից և Մարինա Մանմուկյանը ԱՄՆ-ից»։ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր, թավջութակահար, «Արս Լունգա» ՀԿ նախագահ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալյանը նշում է, որ փառատոնի անցկացումը կարևոր է հատկապես այն բանի համար, որ խրախուսվում և առաջ է մղվում բարձրաճաշակ երաժշտությունը։ Նշենք, որ փառատոնի շրջանակներում կայանալիք բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։