Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտյուշ Մկրտչյանը 22 քաղաքի ազատագրման է մասնակցել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
papi

Հայրենական մեծ պատերազմի վետերան Արտյուշ Մկրտչյանը մեդալները պիջակից չի հանում։ Ասում է ՝ գեթ մի վայրկյան չի ափսոսում, որ ժամանակին ճիշտ չի ասել իր տարիքն ու հայտնվել է ռազմաճակատում։ 1945 թվականի Մայիսի 9-ի հաղթանակի ավետիսը իր ապրած ամենամեծ ուրախությունն է։ 91- ամյա հետախույզը մասնակցել է բազմաթիվ մարտերի, 22 քաղաքի ազատագրման է մասնակից է դարձել։ Բայց ամենանշանակալիցը Կիեւի ազատագրումն է համարում՝ «Կարմիր աստղ» մարտական շքանշան է ստացել դրա համար։ Վիրավորվել է 1943 թվականին, սակայն մինչեւ վերջ կռվել է։ Որքան էլ մեծ է հաղթանակի բերկրանքը, ինքը չի կարող մոռանալ պատերազմի դաժան օրերը։ Արտյուշ Մկրտչյանը հիշում է իր մարտական ընկերներին, որոնցից քչերն են ողջ հիմա։ Նրանց հանդիպել է Մոսկվայում եւ Կիեւում, որտեղ հրավիրվել է տարբեր զորահանդեսների մասնակցելու նպատակով։ Ցավով նշում է, որ Հայաստանում վետերանները այնպիսի ուշադրության չեն արժանանում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում։ Արտյուշա Մկրտչյանին մի անգամ չէ, որ հրավիրել են Մոսկվայում ապրելու։ Սակայն նա մշտապես հրաժարվել է լքել հայրենիքը։ Որքան էլ նվազ է կառավարության ուշադրությունը, վետերանը պնդում է՝ նեղացած չէ։ Ինքն իր գործը ժամանակին պատվով է արել ու դրանով է այսօր հպարտանում ու ապրում։