Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը բավարարել է Դիտորդական Խմբի դիմումը

Հասարակություն
dcd898e6455df10051dd5b4bdfc242e6

2015 թվականի մայիսի 4-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական Խմբի խնդրանքը` Տ.Գ․-ի նկատմամբ նշանակված պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական Խումբը ահազանգ էր ստացել դատապարտյալ Տ․Գ․-ի պահման պայմանների վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես, Տ․Գ․-ի կողմից պատիժը կրելու պայմանների վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ, մասնավորապես՝ արդյո՞ք բաց տիպի ուղղիչ հիմնարկը համալրված է Տ.Գ․-ի առողջական/ֆիզիկական վիճակին համապատասխան կարողություններով օժտված բուժանձնակազմով և արդյո՞ք նրա ներկայիս վիճակը համատեղելի է ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ: Միաժամանակ դիմում է ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Տ.Գ․-ի նկատմամբ նշանակված պատժի կատարումը հետաձգելու խնդրանքով: Որպես խնդրի միջանկյալ լուծում ՔԿՎ ղեկավարության որոշմամբ Տ.Գ․-ը տեղափոխվել էր«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ըստ էության որևէբժշկական խնամք նրան հնարավոր չէր տրամադրել: Սակայն «ԴՀ» ՔԿՀ-ում Տ.Գ․-ը տեղավորվել էր 2-րդ հարկում գտնվող կացարանում, իսկ սանհանգույցը գտնվում էր 1-ին հարկում, ուրտանող աստիճաններն ընդհանրապես հարմարեցված չէին շարժողական խնդիրներ ունեցողանձանց համար: Խմբի անդամները կատարել էին այցելություն՝ արձանագրելով տիրող վիճակը,որի արդյունքում ՔԿ հիմնարկը վերոհիշյալ աստիճաններն ապահովել է բազրիքներով: է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական Խումբ