Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները՝ կրթության ոլորտում առկա կոռուպցիայի թեմայով քննարկմանը

Հասարակություն
unnamed126

2015 թվականի ապրիլի 30-ին Գյումրիում կայացավ հակակոռուպցիոն միջոցառում «Հակակոռուպցիոն կրթության մարտահրավերները Հայաստանում» թեմայով՝ Շիրակի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր ՀԵԻԱ-ի կողմից՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ գործադիր տնօրեն, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը և մաղթեց արդյունավետ քննարկում: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը պայմանավորված է եղել նաև նրանով, որ լուրջ բարեփոխումներ են եղել կրթական համակարգում և դրա արդյունքում ձևավորվել է նոր մտածելակերպ ունեցող անհատներ, ովքեր, տեղ զբաղեցնելով պետական կառավարման համակարգում, էականորեն նվազեցրել են կոռուպցիոն»,- ասաց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը նշեց, որ հակակոռուպցիոն կրթությունը երեք կարևորագույն նպատակ ունի` ազգաբնակչության իրավագիտակցության բարձրացում, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորում և արդարության ընկալում: Եվ այս նպատակներին հասնելու համար պետք է աշխատել և ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերով: Քննարկմանը հանդես եկան նաև Շիրակի մարզի ՔՀԿ-ների ներկայացուցիչները, շեշտելով, որ կոռուպցիան պետական համակարգը քայքայող կոռոզիա է, և դրա դեմ արդյունավետ պայքարի կարևոր գործիքներից մեկը հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացնում է: