Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քայլել եւ խոսել չկարողացող դատապարտյալը այլ բուժման կարիք չունի

Հասարակություն
index4

Դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, այդ իսկ պատճառով էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նրա խոսքերով՝ դատապարտյալը բուժումը ստացել է եւ այլ բուժման կարիք չկա։ Այսօր Հելսինկյան ասոցիացիան ահազանգ էր հնչեցրել, որ Հրաչյա Գևորգյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատշաճ բուժօգնություն չստանալուց հետո, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, մինչդեռ դատապարտյալը չի կարողանում խոսել եւ քայլել։