Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց հավաքականը 7-րդն է աշխարհում

Սպորտ
mg_7487

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ տեղը գրավեց Չինաստանում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած վերջին տուրում մեր թիմը մրցեց Հնդկաստանի ընտրանու հետ: Առաջին խաղատախտակին հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը հաղթեց աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկին` Հումպի Կոներուին: Սակայն նրա թիմակիցներ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կորսովան եւ Սուսաննա Գաբոյանը անհաջող հանդես եկան եւ պարտություն կրեցին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց, մնաց նույն 7 միավորով եւ ի վերջո զբաղեցրեց 7-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին, որը 18 հնարավորից վաստակեց 17 միավոր: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը, 3-րդը` Չինաստանը: