A
A
Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհին փլուզում է տեղի ունեցել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում ապրիլի 10-ին` ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի հողային պաստառի վերին շեպի փլուզում: Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի հիմնական հատվածը, որի պատճառով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Այժմ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն