Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանից ստացած 2 միլիոն դոլարը «Հայռուսգազարդ»-ում կորե՞լ է

Հասարակություն
unnamed72

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» Հայաստանին տրամադրվող միջազգային դրամաշնորհների հետ կապված հետաքննության սահմաններում ՀՀ Էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարից ստացել է մի տեղեկանք, որում զետեղված են մի շարք հիմնարկների ստացած արտասահմանյան դրամաշնորհները: Ըստ այդ տեղեկանքի, 2011 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը «Հայռուսգազարդ» ընկերությանը տրամադրել է 2 միլիոն դոլլարի դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում բնակչության համար գազամատակարարման ցանց կառուցելու նպատակով: Մասնավորապես, ծրագիրը նպատակ էր հետապնդում բնակարաններ բնական գազ մատակարարելու միջոցով բարելավել այդ քաղաքների բնակիչների սոցիալական վիճակը և պակասեցնել տարածաշրջանում անտառահատումները: Սակայն, ոչ Մեղրիի և ոչ էլ Ագարակի բնակիները առ այսօր բնակարաններում բնական գազ չեն ստացել: Այդ քաղաքների քաղաքապետարաններից «Իրազեկ Քաղաքացիների Միավորմանը» հայտնեցին, որ այդ տարածքում գազաֆիկացված են միայն զորամասերը և գազալցակայանները, իսկ բնակչության համար գազամատակարարման ցանցի կառուցում «չեն նկատել»: Ձեռք բերված նյութերը «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» առաջիկայում կփոխանցի իրավասու մարմիններին՝ իրանական 2 միլիոն դոլարանոց դրամաշնորհի ճակատագիրը պարզելու նպատակով: unnamed8 «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»